ԱՄՆ-ն Ուկրաինային Boeing ընկերության արտադրած GPS-ով հեռահար ռումբեր կմատակարարի, որոնք կարող են թիրախները խոցել 45 մղոն (72 կմ-խմբ.) հեռավորության վրա, Bloomberg-ին հայտնել են արդյունաբերության ներկայացուցիչները։

Պենտագոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինա կուղարկի բարձր ճշգրտության ավիացիոն զինամթերք՝ 1,85 մլրդ դոլար  արժողությամբ փաթեթի շրջանակում, ինչի մասին հայտարարվել էր դեկտեմբերի 21-ին։ Սակայն գործակալության երկու աղբյուրների հաղորդմամբ՝ խոսքը Jdam-ER հեռահար զենքի մասին է։