Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի արտաքին գործերի պետական նախարար Լեո Դոկերտին այցով գտնվում է Ադրբեջանում: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը Twitter-ում գրել է, որ Լեո Դոկերտին եւ պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության պետի առաջին տեղակալ Ռյաշադ Սադիգովը քննարկել են Կասպից ծովում անվտանգության հարցերը: «Լեո Դոկերտիի հետ հանդիպել ենք Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռյաշադ Սադիգովի հետ։ Քննարկվել են Կասպից ծովում անվտանգության հարցեր, երկկողմ համագործակցության այլ նախագծեր»,-ասվում է հրապարակման մեջ։
Դոկերտին նաեւ հանդիպում է ունեցել ականազերծման հարցերով զբաղվող տեղական փորձագետների հետ: «Ականների դեմ պայքարը Ադրբեջանի հետ մեր համագործակցության շատ կարեւոր մասն է։ Քննարկել ենք ականների դեմ պայքարի կարեւորությունը եւ այդ ոլորտում Մեծ Բրիտանիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը»,-ասվում է Օլդ-ի Twitter-յան հրապարակման մեջ։





























