Իրանի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է 5 հոգու ձերբակալության մասին, ովքեր աշխատում էին բրիտանական BBC հեռուստառադիոկայանի պարսկական ծառայությունում:
Իշխանությունները ձերբակալվածներին մեղադրում են, որ նրանք BBC-ի համար վիդեոձայնագրություններ եւ լրատվական տեսանյութեր են իրականացրել, որոնք բացասական գնահատականներ են պարունակել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Հայտնի չեն ձերբակալվածների անունները եւ նրանց քաղաքացիությունը, հաղորդում է «Մայակ» ռադիոն:



























