Ռուսաստանի Դաշնության Պետդուման չորեքշաբթի օրենք է ընդունել, որով կասեցվում է Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին (ՌՀՍՊ), հայտնում է Ինտերֆաքսը։
Համապատասխան փաստաթուղթը փետրվարի 21-ին Պետդումա է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի կողմից ՌՀՍՊ-ի կասեցման մասին օրենքը ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից։
Օրենքում նաեւ նշվում է, որ Ռուսաստանի կողմից ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի գործողության վերսկսման մասին որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահը:





























