ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին փետրվարի 22-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այցը նվիրված է դաշնակցային հարաբերությունների հռչակման առաջին տարեդարձին։ Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ԱՀ նախագահի եւ արտգործնախարարի հետ։ Նախատեսվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հարցերի ողջ շրջանակը, արդիական տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին եւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ին կնքված համաձայնագրերի իրականացմանը: «Այդ փաստաթղթերը կոչված են եւ մնում են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման կարեւորագույն տարրը, որոնք պետք է նպաստեն նրան, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայունության եւ բարգավաճման գոտու։ Բաքու այցի երկրորդ օրը նախարար Լավրովը ելույթ կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում»։





























