Շվեյցարիայի կառավարությունը խորհրդարանին խնդրում է հավանություն տալ 140 միլիոն ֆրանկ (151 միլիոն ԱՄՆ դոլար) որպես լրացուցիչ մարդասիրական օգնություն Ուկրաինային եւ Մոլդովային ուղարկելուն, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարությունը։
Շվեյցարիան արդեն 1,3 միլիարդ ֆրանկ է հատկացրել Ուկրաինային աջակցելու համար, այդ թվում՝ 270 միլիոն ֆրանկ՝ երկրի բնակիչներին օգնելու համար, եւ 1,03 միլիարդ ֆրանկ՝ Շվեյցարիա փախուստի դիմած ուկրաինացիներին աջակցելու համար:
Շուրջ 75 000 ուկրաինացիներ ապաստան են ստացել Շվեյցարիայում անցյալ տարվա փետրվարի 24-ին հակամարտության սկսվելուց ի վեր:





























