ՀԱՀ-ում տեղի է ունեցել Ռուսաստանի, ՀԱՀ եւ Չինաստանի եռակողմ ռազմածովային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը, հաղորդում է «Комсомольская правда»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆժին։

«Այսօր Հարավաֆրիկյան Հանրապետության Ռիչարդս Բեյ նավահանգստում տեղի է ունեցել եռակողմ ռազմածովային զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում պարզաբանել են, որ զորավարժություններին կմասնակցեն Ռուսաստանի ռազմածովային ուժերի, Հարավաֆրիկյան ազգային պաշտպանության ուժերի եւ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի նավերը: Նշվում է, որ զորավարժություններին որպես դիտորդ ներկա են Բրազիլիայի ռազմածովային ուժերը: