Եվրամիությունը փետրվարի 22-ին չի կարողացել համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթի շուրջ, բանակցությունները կշարունակվեն փետրվարի 23-ին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մնացել են «մի շարք չլուծված հարցեր»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Բրյուսելում ՏԱՍՍ-ի աղբյուրը, մնացած տարաձայնությունները մասնավոր բնույթ են կրում, «ԵՄ բոլոր երկրները համաձայն են գլխավոր հարցում, որ 10-րդ փաթեթը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 24-ին»։ «Սա կարեւոր ազդանշան կլինի Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության մեկնարկի տարեդարձի կապակցությամբ», ընդգծել է աղբյուրը։