Բելգորոդի մարզում ռազմական ինքնաթիռ է ընկել, Telegram-ի իր ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Վալույի քաղաքային շրջանում ընկել է պաշտպանության նախարարության ինքնաթիռը։ Կատարվածի պատճառը պարզվում է։ Իրավիճակը վերահսկելի է»,-գրել է նա։

Նրա խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են քննչական խումբը եւ ԱԻՆ աշխատակիցները։

Ինչպես հայտնել են արտակարգ ծառայություններում, օդաչուին հաջողվել է կատապուլտացվել։ Նախնական տվյալներով՝ նա ողջ է։