Սու-25 գրոհային ինքնաթիռը Բելգորոդի մարզում վթարի է ենթարկվել օդանավակայան վերադառնալիս։ Այս մասին լրագրողներին հինգշաբթի տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«Մարտական առաջադրանքը կատարելուց հետո, Բելգորոդի մարզում գտնվող օդանավակայան վերադառնալիս, վթարի է ենթարկվել Ռուսաստանի ՌՕՈւ-ի Սու-25 ինքնաթիռը։ Օդաչուն զոհվել է»,- տեղեկացրել են գերատեսչությունում։

Այստեղ նշել են, որ ինքնաթիռն ընկել է անմարդաբնակ տեղանքում, ավերածություններ չկան։ «Նախնական տվյալներով՝ աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել»,- ասել են նախարարությունում։