Իրանի սպորտի նախարարի խորհրդական Իսմայիլ Ահմադին մահացել է հինգշաբթի օրը հարավային Բաֆթ քաղաքում ուղղաթիռի վթարի հետեւանքով։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով հիվանդանոցի աղբյուրներին։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ ուղղաթիռը, որի մեջ եղել է Իրանի սպորտի նախարար Սեյեդ Համիդ Սաջադի Հազավեն, վայրէջքի ժամանակ կորցրել է կառավարումը։ Հարավարեւելյան Քերման նահանգի նահանգապետ Մոհամմադ Մեհդի Ֆադակարի խոսքով՝ 13 մարդ, այդ թվում՝ նախարարը, հոսպիտալացվել են։ Գործակալությունը, վկայակոչելով ականատեսներին, պարզաբանել է, որ երկու մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։




























