Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված, «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Վերածնունդ» ֆիլմաշարի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
«Արմենել-ի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նկարահանումներն իրականացրել է Գյումրիի «Վան» հեռուստաստուդիան: Ֆիլմաշարը բաղկացած է 12 մասից, որոնցից առաջինը նվիրված է Հայաստանին, իսկ մյուսները` Երեւանին եւ հանրապետության 10 մարզերին: «Վերածնունդ» ֆիլմաշարը Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող ողջ հայության համար մի յուրահատուկ ուղեցույց կլինի ճանաչելու եւ գնահատելու իրենց հնադարյան հայրենիքի` Հայաստանի դարավոր պատմությունը, հաղթանակած ներկան եւ հույսերով ու լավատեսական սպասումներով լի ապագան: Ֆիլմաշարը` յուրահատուկ հանրամատչելի տեսաձեռնարկ է, որից օգտվելու աննախադեպ հնարավորություն կունենան բոլոր նրանք, ում տասնյակ տարիներ անց, կհետաքրքրի Հայաստան երկրի թե′ հին, եւ թե′ նորագույն պատմության ընթացքը», - նշել է «Վան» հեռուստաընկերության տնօրեն Վահագն Ղազարյանը:




























