Փետրվարի 23-ին Սիրիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ժամանել է Հալեպ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը:

Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Շաար շրջան, որտեղ երկրաշարժին հաջորդած օրերին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել ՀՀ փրկարարները, և ծանոթացել  իրավիճակին:

Նախարար Միրզոյանը Հալեպում հանդիպում է ունեցել նաև «Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ: