Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնությունից 90 ֆիզիկական եւ 40 իրավաբանական անձանց նկատմամբ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ աղբյուրի, պատժամիջոցներն առնչվել են ԿԸՀ-ի աշխատակիցներին, զինվորականներին, մի շարք նախարարների, նահանգապետների եւ այլոց։ Պատժամիջոցների տակ գտնվող իրավաբանական անձանց թվում են «Կալաշնիկով» կոնցեռնը, «Տուպոլեւ» ՓԲԸ-ն, «Սպուտնիկ» ռադիոկայանը եւ այլն։





























