Ուկրաինայում մարտական գործողությունների արեւելյան ուղղությունում իրավիճակը բարդ է եւ ցավագին, շտաբի նիստից հետո նշել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամ-ալիքում։

«Արեւելքում վիճակը շատ բարդ է։ Ցավագին։ Բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դիմանանք»,- գրել է նա։

Զելենսկու խոսքով՝ հարավային ուղղությունների մասով դրությունը «վտանգավոր» է, իսկ հյուսիսում եւ Սեւ ծովի շրջանում իրավիճակը վերահսկողության տակ է։