Վաշինգտոնը Կիեւին երկու միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի։ Այս մասին CNN հեռուստաալիքի եթերում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
«Այսօր ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային անվտանգության ոլորտում երկու միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին»,-ասել է նա։
Ավելի վաղ հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն պաշտոնյային, հայտնել է, որ օգնության նոր փաթեթը չի ենթադրում Պենտագոնի պահեստներից սարքավորումների հատկացում: Ենթադրվում է, որ խոսքը պետպատվերի մասին է, իսկ նման բեռների առաքումը շատ ավելի երկար ժամանակ կպահանջի։ Բացի այդ, նշվում է, որ մոտեցման փոփոխությունը վկայում է Կիեւին երկարաժամկետ օգնություն ցուցաբերելու Վաշինգտոնի հանձնառության մասին։





























