«Երեւանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, սեպտեմբերի 19-ին, հանդես կգա Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ:

Համերգը տեղի կունենա ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ:Համերգի ծրագրում` Ռ. Շտրաուս, «Հերոսի Կյանքը» Սիմֆոնիկ պոեմը, Գ. Մալեր, N4 Սիմֆոնիան /մենակատար` Անաստասիա Կալագինա/, Կ. Սեն-Սանս, N1 Կոնցերտը թավջութակի եւ նվագախմբի համար /մենակատար` Նարեկ Հախնազարյան/:Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը  Ռուսաստանի ամենահին նվագախմբերից է: Նրա պատմությունը սկսվում է Սանկտ Պետերբուրգի առաջին նվագախմբից եւ շարունակվում արդեն ավելի քան 200 տարի:

Այսօր Եվրոպական, Ասիական եւ Ամերիկյան խոշորագույն հրատարակությունների առաջատար քննադատների հարցման արդյունքում եւ բրիտանական հռչակավոր The Financial Times ամսագրի կարծիքով, այն գտնվում է աշխարհի լավագույն նվագախմբերի շարքում:Նարեկ Հախնազարյանը Պ. Ի. Չայկովսկու անվան 14-րդ. միջազգային մրցույթի դեփնեկիր է, ստացել է «Հանդիսատեսի համակրանքի» առաջին մրցանակը: Նոր Անգիլայի կոնսերվատորիայի /Բոստոն, դասախոս` Լ. Լեսսեր/ եւ Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ուսանող է /դասախոս` Ա. Սելեզնյով/: