Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը Սիրիայի տարածքում վնասազերծել է այն մարդուն, որը մասնակից է եղել Ստամբուլի ահաբեկչությանը 2022թ. նոյեմբերին։ Այս մասին տեղեկացրել է Haberturk հեռուստաալիքը՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
Խոսքը Խալիլ Մենջիի մասին է, որը, ինչպես կարծում են հատուկ ծառայությունների աշխատակիցները, կարեւոր դեր է խաղացել վեց մարդու կյանք խլած պայթյունի կազմակերպման գործում։ Տղամարդը Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության պաշտպանության ներքո էր գտնվում։ Անկարան կուսակցությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն։
Գործողությունը, ինչպես նշել են Ազգային հետախուզական կազմակերպությունում, անցկացվել է սիրիական սահմանամերձ Էլ Ղամիշլի քաղաքում։ Այլ մանրամասներ չեն նշվում։





























