Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա 2022 թվականի փետրվարի 24-ին՝ ամբողջ երկիրը գրավելու եւ Ուկրաինայի կառավարությունը տապալելու համար, ասվում է բրիտանական հետախուզության ամփոփագրում՝ ռուսական ագրեսիայի բռնկման տարելիցի կապակցությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Սակայն ապրիլին պարզ դարձավ, որ այդ ծրագիրը ձախողվել է, եւ Ռուսաստանը կենտրոնացել է Դոնբասում իշխանության ընդլայնման եւ ամրապնդման վրա։ Դա դանդաղ եւ չափազանց թանկ գործընթաց էր»,-նշում է Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

Վերջին շաբաթներին Ռուսաստանը եւս մեկ անգամ փոխել է իր նպատակը։ «Այժմ նրա քարոզարշավը, ամենայն հավանականությամբ, ուղղված է առաջին հերթին ուկրաինական զինված ուժերի դեգրադացմանը, այլ ոչ թե նոր նշանակալի տարածքների գրավմանը։ Ռուսաստանի ղեկավարությունը, հավանաբար, ակնկալում է, որ Ռուսաստանի առավելությունները բնակչության եւ ռեսուրսների առումով, ի վերջո, կսպառեն Ուկրաինային»,-ասվում է հաղորդագրության մեջ։