Ուկրաինան եւ մյուս երկրները, որոնք պնդում են, թե իբր Իրանը սպառազինություն է մատակարարել Մոսկվային, մինչ այժմ ապացույցներ չեն ներկայացրել, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին։

«Մեղադրողները եւ նրանք, ովքեր պնդում են, որ Իրանը հակամարտության կողմերից մեկին աջակցում է սպառազինությունով, մինչ այս պահը ոչ մի համոզիչ ապացույց եւ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Այդ փաստաթղթերը չեն ներկայացվել անգամ  Իրանից եւ Ուկրաինայից տեխնիկական մասնագետների հանձնաժողովի համատեղ նիստին, որն անցկացվել է 2022 թվականի նոյեմբերին Օմանում», -ասել է Կանաանին։