Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործում։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը եւ ռուս-ուկրաինական պատերազմին առնչվող իրադարձությունները։ Նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել նախագահ Զելենսկուն՝ երկրաշարժի կապակցությամբ Թուրքիային ցուցաբերած համերաշխության համար»,- հայտարարել է գրասենյակը:

Էրդողանը բանակցությունների ընթացքում ասել է, որ «Անկարան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ ուկրաինական հակամարտության հրադադարի եւ բանակցությունների վրա հիմնված լուծման եւ խաղաղության ձեւավորման գործում»։