Կանադան ավելի քան 32 մլն կանադական դոլարի (23,5 մլն դոլար) օգնության փաթեթ կտրամադրի Ուկրաինային աջակցելու համար, հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

«Արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին այսօր հայտարարեց Կանադայի 32 մլն դոլարի ներդրման մասին՝ Ուկրաինայի անվտանգության հետագա ամրապնդմանը եւ կայունացմանը աջակցելու համար»,- ասվում է Կանադայի կառավարության կայքում։

Ինչպես նշվում է, այս գումարը ներառում է 7,5 մլն կանադական դոլար՝ ականազերծման համար, ավելի քան 13 մլն դոլար՝ հաշվետվողականության ջանքերի համար եւ ավելի քան 12 մլն դոլար՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային սպառնալիքներին դիմակայելու համար: