Ֆրանսիական Peugeot ընկերությունը ներկայացրել է 508 մեքենաների թարմացված ընտանիքը։ Այս մասին հայտնել է բրենդի մամուլի ծառայությունը։
Արտաքինից Peugeot 508-ը եւ Peugeot 508 SW-ը կարելի է ճանաչել Matrix-ի ավելի բարակ LED լուսարձակների, ինչպես նաեւ ռադիոատորի նոր վանդակաճաղի միջոցով, որը հասնում է մինչեւ բամպեր: Բացի այդ, երկու մեքենաներն էլ ստացել են երկարացված անվաբազա, որն այժմ կազմում է 2790 մմ։ Սրահում հայտնվել է Peugeot i-Connect Advanced տեղեկատվական-ժամանցային համակարգը, մուլտիղեկ եւ թվային պանել՝ անհատականացման հնարավորությամբ: Կենտրոնական վահանակի վրա տեղադրված է 10 դյույմանոց սենսորային էկրան, իսկ հենց դրա տակ տեղադրված են մեքենայի տարբեր գործառույթների կառավարման ստեղները:
Մեքենան հագեցած կլինի 180 եւ 225 ձիաուժ հզորությամբ հիբրիդային ուժային կայանքներով: Առաջարկվելու է նաեւ Peugeot Sport Engineered հիբրիդային տարբերակը՝ 360 ձիաուժ հզորությամբ: Բացի այդ, գնորդներին կառաջարկվեն ավանդական բենզինային եւ դիզելային շարժիչներով մոդելներ:





























