Շվեդիան Ուկրաինային 10 արդիականացված Leopard 2 տանկ կտրամադրի, հայտնում է Spiegel-ը։

Այլ աղբյուրների համաձայն՝ Ստոկհոլմը Կիեւ կուղարկի հիսուն հետեւակի մարտական CV90 մեքենա:

Բացի այդ, Շվեդիան մտադիր է նաեւ Ուկրաինային հակաօդային պաշտպանության Hawk եւ Iris-T համակարգերի համար բաղադրիչներ փոխանցել։