Գերմանիան Ուկրաինային եւս չորս Leopard 2 A6 տանկ կմատակարարի Բունդեսվերի պաշարներից՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով 18-ի, հայտնում է DW-ն։
Նման որոշում է կայացրել Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
«Մեր պորտուգալացի եւ շվեդ գործընկերների հետ մենք այժմ կարողանում ենք ամբողջությամբ վերազինել ուկրաինական տանկային գումարտակը»,- ասվում է Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Ուկրաինական գումարտակը, որպես կանոն, ունի 31 տանկ։





























