Մարտի 10-ից ԱՄՆ-ը 200 տոկոս մաքսատուրք կսահմանի Ռուսաստանից ալյումինի եւ ալյումինե ապրանքների համար։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Ըստ Բայդենի՝ դա անհրաժեշտ է ԱՄՆ-ի ներքին կարողությունները մեծացնելու համար։
Բացի այդ, ԱՄՆ-ը ապրիլի 10-ից 200 տոկոս մաքսատուրք կսահմանի ալյումինե ապրանքների ներմուծման վրա, որի արտադրության համար օգտագործվել է Ռուսաստանում ձուլված առաջնային ալյումինի ցանկացած քանակություն։





























