Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Սուսանա Սումելսո Խորդանի եւ հանձնաժողովի անդամների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 70 օր շարունակվող արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն օր առաջ վերականգնելու անհրաժեշտությունը։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից,
զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ։





























