Toshiba ճապոնական ընկերությունը հայտարարել է Daiseikai VoiCE NDR օդորակիչների թողարկման մասին, որոնք ունեն ձայնակառավարման գործառույթներ: Այդ մասին հաղորդում է Softpedia-ն:

Սարքը կարող է ճանաչել ճապոներեն 21 հրաման, օրինակ «սկիզբ», «դադար», «տաքացում» եւ այլն: Հրամանները փոխանցվում են ինֆրակարմիր կապի միջոցով: Ձայնի ճանաչման ռեժիմը միացնելու համար օգտվողը պետք է ծափ տա կամ սեղմի «սկիզբ» կոճակը ձայնային սարքի վրա: Daiseikai VoiCE NDR օդորակիչները Ճապոնիայում վաճառքի են հանվելու 2011 թվի նոյեմբերին, հաղորդում է Lenta.ru-ն: