Իրանում մահապատժի է ենթարկվել թմրանյութերի առեւտրի, ապօրինի տարածման եւ պահման մեջ մեղադրվող 22 մարդ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցները ներկայացնում են միայն մահապատժի ենթարկվածների անվան առաջին տառերը՝ նշելով նրանց մոտ հայտնաբերված թմրանյութերի քանակության մասին։ Սա տարվա սկզբից ի վեր, Իրանում իրականացված ամենազանգվածային մահապատիժն է։

Մահապատիժները կիրակի իրականացվել են իրանական հեղափոխական դատարանի որոշմամբ՝ Թեհրանի Էվին եւ Քերաջի Ռաջայ շահր բանտերում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։