ԻՀՊԿ կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է, որ երկրում հիպերձայնային թեւավոր հրթիռների աննախադեպ մշակումներ են իրականացվում, հայտնում է Mehr-ը։
«Թեւավոր հրթիռները, քանի որ շարժվում են գետնին մոտ, նման են անշարժ թեւով թռչնի եւ չունեն մեծ արագություն,- ասել է Սալամին,- Միաժամանակ մշակվում են նաեւ հիպերձայնային թեւավոր հրթիռներ։ Բայց ինչպես ուղղորդել հիպերձայնային բալիստիկ հրթիռին, որպեսզի խոցի շարժվող նավին, շատ բարդ է, այդպիսի բան մենք դեռեւս չենք տեսել»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը նաեւ մատնանշել է Իրանի տարածաշրջանային ազդեցությունը եւ ընդգծել է, որ այժմ Իրանը իր սահմաններին մարտնչելու կարիք չունի, եւ նա ստիպել է թշնամիներին բախման մեջ մտնել Իրանի հետ հեռավոր շրջաններում, ինչպիսիք են Միջերկրական եւ Կարմիր ծովերը։
«Այսօր մենք գտնվում ենք Միջերկրական եւ Կարմիր ծովերի մոտ եւ պառակտել ենք թշնամուն։ Իսլամական հեղափոխությունը թշնամուն դուրս է բերել ռազմավարական թաքստոցից եւ ստիպել է նրան օպերատիվորեն տարածվել»,- ասել է Սալամին։
«Թշնամին պետք է դուրս գա ուղիղ մարտի դաշտ եւ յոթ տրիլիոն դոլար ծախսի։ Հակառակորդի կուտակած էներգիայի ոչնչացումը Իսլամական հեղափոխության մյուս ձեռքբերումներից էր, բացի այդ, թշնամին չի կարող տիրանալ նախաձեռնությանը, քանի որ որտեղ էլ որ լինի, իր դիմաց տեսնում է խումբ»,- ընդգծել է ԻՀՊԿ հրամանատարը։
Նա հավելել է, որ այսօր Իրանը հնարավորություն ունի հետեւելու արբանյակներին՝ օգտագործելով ռադարները գետնի վրա։





























