Երեկ․ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները նախկինում Լեռնային Ղարաբաղի տարածք ժամանած ՌԴ քաղաքացիների հերթական տարհանումն են իրականացրել։ Այս մասին հայտնում է «Peacekeeper» Telegram-ալիքը։

«Երեկ․ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները նախկինում Լեռնային Ղարաբաղի տարածք ժամանած ՌԴ քաղաքացիների հերթական տարհանումն են իրականացրել։ Միջոցառման արդյունքում դուրս է բերվել 49 մարդ, այդ թվում՝ 6 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։