Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի կապակցությամբ, սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից 14.00-ն, դադարեցվելու է տրանսպորտի շարժը Երեւանի կենտրոնական փողոցներում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կփակվեն, մասնավորապես, հետեւյալ փողոցները.Կորյունի փողոցը, Մեսրոպ Մաշտոցի պողոտան, Մարշալ Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոցը, Սարյան փողոցը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, Տիգրան Մեծի պողոտան, Երվանդ Քոչարի փողոցը, Ալեք Մանուկյան փողոցը, Սայաթ Նովայի պողոտան եւ Թումանյան փողոցը:Ոստիկանությունը խնդրում է բոլոր վարորդներին, նշված ժամանակահատվածում նշված վայրերից դուրս բերել կայանված տրանսպորտային միջոցները, այլապես դրանք կտարհանվեն:
Բացի այդ, տոնական միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից մինչև ժամը 24.00-ն, Հանրապետության հրապարակի մուտքերը փակ են լինելու:




























