Փետրվարի 24-ին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Եպս. Քեչեճյանի կոչի համաձայն տեղի է ունեցել հանրահավաք ՝ ի զորակցություն Արցախի։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Հանրահավաքին ներկա են եղել ազգային մարմինների ներկայացուցիչներ, Հայ Դատի հանձնախմբի ու միությունների անդամներ, Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների աշակերտներ եւ պատասխանատուներ, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ժողովուրդը։





























