Համահայկական ֆորումների անցկացումը նպաստում է հայկական Սփյուռքի` հայրենիքի եւ Ղարաբաղի հետ միավորմանը` համահայկական խնդիրներ լուծելու համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի հայկական համայքի ղեկավար Ալեքսի Գոֆչյանը, ով մասնակցել է Երեւանում անցկացված Համահայկական ֆորումին:

«Մենք բոլորս այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի համատեղ ջանքներով լուծումներ գտնենք Հայաստանում եւ Սփյուռքում առկա խնդիրների համար: Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի 7 միլիոն հայերի ուժերը միավորելով` կարող են լուծել բազում խնդիրներ, այդ թվում մարդու իրավունքի հարցով խնդիրներ, իսկ մենք մեր հերթին պատրաստակամություն ենք հայտնում օժանդակել: Սփյուռքի համար շատ կարեւոր է Հայաստանի հզորությունն եւ բարեկեցությունը, քանի որ Սփյուռքի ապագան այստեղ է` հայրենիքում: Հենց այդ պատճառով մենք պետք է ամրապնդենք կապերը եւ փորձենք լուծել խնդիրները համատեղ ջանքերով»,-հայտարարել է Գոֆչյանը:

Նա նաեւ նշել է խնդիրների լուծման համար ընդհանուր կառույցների ստեղծման անհրաժեշտությունը: «Պետք է գիտակցել, որ Երեւանի, Ստեփանակերտի, Նյու Յորքի, Բեյրութի հայերի համար ամենակարեւորը Հայաստանի բարեկեցությունն է: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է միավորվել եւ միավորել ջանքերը: Մենք այլ ընտրություն չունենք»: