Լատվիայի նախագահ Էգիլ Լեւիտսը Վրաստանի իշխանություններին կոչ է արել երաշխավորել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու իրավունքները։ Նա նաեւ պահանջել է Սաակաշվիլուն ապահովել անհրաժեշտ բուժօգնությամբ։
«Ես կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին լիովին երաշխավորել նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու իրավունքները, այդ թվում անհրաժեշտ բուժօգնությունը»,- գրել է Լեւիտսը Թվիթերում։
Մինչ այդ Եվրախորհրդարանը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել էր բանաձեւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու վիճակի վերաբերյալ՝ համաձայնելով այն հարցում, որ Թբիլիսին պատասխանատվություն է կրում քաղաքական գործչի առողջության համար։




























