Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթին, սեպտեմբերի 21-ին, մասնակցելու են նաեւ ռուսական 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումներ: Հատկապես Facebook սոցիալական ցանցում տարածված եւ դիմադրություն առաջացրած այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Հարցին, թե ո՞րն է դրա խորհուրդը, որ Հայաստանի անկախության զորահանդեսին մասնակցում են ռուսական զորքեր, Դ. Կարապետյանը պատասխանեց. «Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: Կարծում եմ` մեր հասարակության համար գաղտնիք չէ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խոր հիմքերը, իսկ զորահանդեսին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողքին 102-րդ ռազմակայանի զինծառայողների մասնակցությունը պետք չէ շահարկել»:



























