Սեպտեմբերի 21-ին կայանալիք զորահանդեսը ի ցույց է դնելու Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում բանակաշինության ձեռքբերումները:

NEWS.am-ի թղթակի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Ինչ վերաբերում է զորահանդեսի համար կատարված ծախսերին, Դ. Կարապետյանն ասաց. «Մեծ ծախսեր չեն կատարվել, քանզի ցուցադրվում է այն, ինչ արդեն կա Հայաստանի զինված ուժերում: Կարծում եմ` շահարկումների փոխարեն պետք է ուրախանանք մեր հաղթանակած ու կայացած բանակի հաջողություններով»:

Անդրադառնալով որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեսակետներին, թե սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք զորահանդեսը պատասխան է Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսին, Պնախարարի մամուլի քարտուղարը նշեց. «Կարծում եմ նման մեկնաբանությունները տեղին չեն թեկուզ միայն այն պատճառով, որ հայկական բանակն իր ուժը եւ մարտունակությունը ցույց է տալիս ոչ թե միայն զորահանդեսներում, այլ այն ապացուցել եւ ապացուցում է գործնականում»: