Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին առաջիկա օրերին կայցելի Թեհրան, երկուշաբթի հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։
Նա հավելել է, որ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի այցը տեղի կունենա առաջիկա օրերին։ Քամալվանդին նաեւ նշել է, որ այցի ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունը շուտով կհրապարակվի լրատվամիջոցներում։





























