Հոկտեմբերի սկզբին Երկրի վրա հզոր ասուպային հոսք է թափվելու, որը կարելի է դիտել անզեն աչքով: Հոսքը կբերի Ջակոբինի-Ցինների գիսաստղը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Գիսաստղի մասին պատմել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի Զվենիգորոդյան լաբորատորիայի վարիչ Սերգեյ Բարաբանովը:
«Այդ գիսաստղը պարբերաբար անցնում է Երկրին բավական մոտ, եւ պտտվելով Արեւի շուրջ` կրում է արեւային ճառագայթման ազդեցությունը` արտանետելով գազի եւ փոշու որոշակի քանակություն: Անզեն աչքով դուք կարող եք տեսնել միայն ասուպները»,- ասված է Բարաբանովի հաղորդագրության մեջ:
Ջակոբինի-Ցինների գիսաստղը գիտնականները հայտնաբերել են 20-րդ դարի սկզբին: Այն հաճախ է անցնում Երկրին մոտ, բայց ոչ միշտ է այդ անցումը ուղեկցվում ասուպային հոսքերով: Վերջին անգամ նման բան նկատվել է հիսուն տարի առաջ:




























