Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի առաջին գնացքն իր առաջին ուղերթը կկատարի 2012 թվականի վերջին, քանի որ երկաթգծի շինարարական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Ըստ գործակալության, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը Ադրբեջանի տարածքում եւ Կարսում արդեն ավարտվել են: Ադրբեջանական կողմը վրացական կողմին փոխանցել է 200 միլիոն ԱՄՆ դոլար, որպեսզի Վրաստանն իրականացնի երկաթգծի Մարաբդա -Կարծախի հատվածի նախագիծը:
Ադրբեջանի կողմից տրամադրված գումարով , Վրաստանը պետք է կառուցի 29 կմ երկարություն ունեցող երկաթգիծ, ինչպես նաեւ պետք է վերականգնի հին երկաթգիծը:
Նշենք, որ Ադրբեջանը մինչ այդ Վրաստանին փոխանցել է 775 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքները կձգձգվեն մինչեւ հաջորդ տարվա ավարտը:




























