Թուրքիայի իշխանությունները թույլ չեն տա նոր տներ կառուցել սեյսմիկ ակտիվ բեկվածքներին մոտ գտնվող տարածքներում, երկուշաբթի հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք թույլ չենք տա շինարարություն բեկվածքներին մոտ շրջաններում։ Ինչ վերաբերում է նախկինում կառուցապատված տարածքներում նոր շինարարությանը, ապա այնտեղ կարգելվի բարձրահարկ շենքերի կառուցումը։ Մարտին կսկսենք կառուցել 30 000 բնակարան։ Նոր տները կլինեն ոչ ավելի, քան երեք-չորս հարկ»,- Ադիյամանում ճեպազրույցի ժամանակ ասել է Էրդողանը։