Չինաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ ուկրաինական հակամարտության շրջանակներում Ռուսաստանին հնարավոր ռազմական աջակցությունը որոշակի հետեւանքներ կունենա, հայտարարել է դեմոկրատ սենատոր Բեն Կարդինը, հայտնում է Fox News-ը։ Նրա խոսքով՝ այս դեպքում ԱՄՆ-ը կարող է պատասխանել՝ պատժամիջոցներ սահմանելով Չինաստանի կառավարության նկատմամբ։
«Չինաստանը պետք է իմանա, որ հետեւանքներ կլինեն։ Մենք Ռուսաստանին տնտեսապես մեկուսացրինք։ Մենք կարող ենք նույնը անել Չինաստանի պատժամիջոցների դեպքում», - ասել է Քարդինը:
Ինչպես նշել է ամերիկացի սենատորը, Պեկինը պետք է տեղ զբաղեցնի «պատմության ճիշտ կողմում» եւ հրաժարվի աջակցել Ռուսաստանին։ Նա նաեւ հավելել է, որ Չինաստանը պետք է ԱՄՆ-ի հետ լինի ուկրաինական հակամարտությունում՝ չնայած Չինաստանի նկատմամբ Սպիտակ տան դիրքորոշմանը։





























