Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը հավանություն է տվել նոր կառավարության կազմին. վարչապետ է ընտրվել Մահմուդ Ջեբրիլը: ԱԳ նախարար է դարձել Մուհամեդ Աբդել-Ազիզը, ով մինչ վերջերս պատասխանատու էր ՄԱԿ-ում Արաբական երկրների հետ կապերի համար: Ուսամա ալ-Ջավիլին կզբաղեցնի Լիբիայի պաշտպանության նախարարի, իսկ Ֆաուզի Աբդել-Ալին` ՆԳ նախարարի պաշտոնը:

Ջեբրիլն ավելի վաղ ղեկավարում էր Անցումային ազգային խորհրդի գործադիր կոմիտեն եւ կատարում Քադաֆիին ընդդիմադիր ուժերի նախարարների կոմիտեի դերը:

Նոր կառավարությունում կլինի 22 նախարարություն: Անցումային ազգային խորհրդի որոշմամբ, վարչապետի առաջին տեղակալի պաշտոնը, ինչպես եւ սպասվում էր, կզբաղեցնի Ալի աթ-Թարգունին, ով գլխավորում էր Անցումային ազգային խորհրդի ֆինանսական եւ նավթային սեկտորը, հաղորդում է «ՌԱԻ նովոստին»` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները: