Եմենի մայրաքաղաք Սանայում հակակառավարական ցույցի մասնակիցները գրավել են նախագահական գվարդիայի ճամբարը:

Նրանք բաժանվել են երկու խմբի: Եթե առաջին խումբը զինվում էր փայտերով եւ իրականացնում գվարդիականների գրավումը, ապա երկրորդ խումբը ուղղվում էր դեպի անվտանգության էլիտար ուժերի շտաբ-բնակարան, որը ղեկավարում է նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի որդին` Ահմեդը, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը` վկայակոչելով The Guardian-ը:

Պարբերականը նշում է, որ միայն այսօր բախման արդյունքում զոհերի թիվը հասել է 23-ի: Երկօրյա բախումների արդյունքում այդ թիվը հասնում է 50-ի: