Ռուսաստանը ողջունում է պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Իհարկե, տարածաշրջանային անվտանգությունը մեր հարաբերություններում շատ արդիական է ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ ձեւաափում: Բազմաթիվ միջազգային գործընկերներ, ներառյալ նրանք, որոնք գտնվում են այս տարածաշրջանից հեռու, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում աջակցելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարցի կարգավորմանը: Մենք, ինչպես բազմիցս ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք բխում են իրավիճակի կայունացման շահերից եւ նպատակ ունեն պայմաններ ստեղծել, որպեսզի բոլոր երկրները հնարավորություն ունենան նորմալ համագործակցելու՝ փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետության հիման վրա», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։