Ամերիկյան Noble Energy ընկերությունն սկսել է հորատումը Կիպրոսի ափամերձ հատվածում, հաղորդում է Associated Press-ը:
Գազի հետախուզական աշխատանքների շրջանակներում հորատման խորությունն արդեն հասել է 80 մետրի, հաղորդում է «Գազետա.Ru»-ն:
Նախօրեին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել էր, թե Կիպրոսն սկսելու է փորձնական հորանցքի փորձումը եւ հանքային պաշարների մշակումը, չնայած Թուրքիայի սպառնալիքներին` խանգարել աշխատանքներին ռազմական ուժի միջոցով:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ եթե հորատումներն սկսվեն, Անկարան TPAO ընկերության հետ համատեղ կզբաղվի սեփական երկրահետախուզությամբ` աշխատանքներին ներգրավելով ռազմական նավեր:



























