Ռուսաստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է մշակել, ըստ որի` հաջորդ տարվանից օտարերկրացիներն իրավունք չունեն աշխատել մանրածախ առեւտրի ոլորտում:

«Նախագիծը ենթադրում է, որ 2012թ. մանրածախ առեւտրի ոլորտում աշխատող օտարերկրացի աշխատողների թիվը կազմելու է զրո տոկոս: Այլ խոսքով, ալկոհոլային խմիչքների, դեղագործական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերություններն իրավունք չեն ունենա վարձել օտարերկրացիների»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ըստ փաստաթղթի, առաջարկվում է Ռուսաստանի օտարերկրացի աշխատողների բաժինը սահմանել նախորդ տարվա չափով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: