ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստը կայանալու է սեպտեմբերի 23-ին` Ալմա-Աթայում, հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ասքար Աբդուռահմանովը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ԱՊՀ Տնտեսական խորհրդի 51-րդ նստաշրջանը կայանալու է սեպտեմբերի 23-ին: Նույն օրը կայանալու են ԵվրԱզԷՍ-ի 55-րդ եւ Մաքսային միության հանձնաժողովի 31-րս նիստերը:




























