Իշխանությունը մտավախություն չունի, որ ընդդիմությունը կարող է հաջողության հասնել իր պայքարում: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ընդդիմության գործողությունները վերջին ժամանակահատվածում ուղղված են եղել սահմանին տեղի ունեցող սրացումներին:
Այսօր այդ բառապաշարը արդեն սպառված է, նույն բառապաշարով վերադառնալ փողոց անիմաստ եմ համարում: Այլ հարցերով, մասնավորապես, տնտեսական առումով, տնտեսական աճող ցուցանիշների պայմաններում անիմաստ գործողություն է լինելու»,-ասաց նա:











