Իրանական Mehr լրատվական գործակալությունը փոքր տեղեկություն է հրապարակել Արեւմտյան Ադրբեջանի նահանգում գտնվող Սուրբ Թադեւոսի հայկական վանքի մասին։

«Սուրբ Թադեւոսի վանքը հնագույն հայկական վանք է Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգի լեռնային տեղանքում։

Վանքը, որը հայտնի նաեւ Ղարա Քիլիսա անունով, գտնվում է Չալդորան քաղաքից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա: Այն համարվում է աշխարհի ամենահին եկեղեցական շինություններից մեկը»,- ​​նշում է իրանական լրատվամիջոցը, որը հրապարակել է նաեւ հայկական վանքի լուսանկարները։

4444413.jpg (79 KB)

4444415.jpg (64 KB)

4444407.jpg (71 KB)